| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի մրցումային վերջին օրը:
Հայաստանը ներկայացել էր ազատ ոճային երեք ըմբիշներով` Դավիթ Սաֆարյան 65 կգ, Գրիգոր Գրիգորյան 74 կգ և Մուսա Մուրթազալիև 86 կգ:
Աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց ամերիկացի ըմբիշին, իսկ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 0:4 հաշվով զիջեց գերմանացի Վիլյամ Հարթին:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով: Նա որակավորման փուլում 11:0 հաշվով հաղթեց բելառուս Անդրեյ Կարպաչին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթում էր Իսպանիայի ներկայացուցիչ Թայմուրազ Ֆրիև Նասկիդաևին, սակայն պարտվեց 8:18 հաշվով,-հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Այսպիսով` ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: