|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նախկին չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ) Ստամբուլում կայացած Ռիոյի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարում չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Առաջին մենամարտի ժամանակ Երեմյանը 5-4 հաշվով հաղթեց սլովակ Դեյվիդ Սայկոյին, այնուհետ հայ թաեքվոնդոյիստը քառորդ եզրափակչում մրցեց ադրբեջանցի Միլադ Բայգի հետ, բայց պարտվեց 1:11 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հայկազ Սամվելյանը և Իզաբելա Վարժապետյանը, պարտվեցին առաջին գոտեմարտում:
Թաեքվոնդոյի Ստամբուլի այս մրցաշարը Ռիոյի Օլիմպիական խաղերի համար վերջին եվրոպական վարկանիշային մրցաշարն էր: