կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 10:44
Տարածաշրջան

Թուրքիայում ընդդիմադիր լրագրողները ենթարկվել են 5 տարվա ազատազրկման

Թուրքիայում ընդդիմադիր լրագրողները ենթարկվել են 5 տարվա ազատազրկման
Թուրքիայում դարտարանի որոշմամբ` 5 տարի և 10 ամսվա ազատազրկման են ենթարկվել Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու թերթի՝ Անկարայում գտնվող բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը:

Ըստ Hurriyet-ի՝ ընդդիմադիր լրագրողները ազատազրկման են ենթարկվել «պետական գաղտնիքներ հրապարակելու» մեղադրանքով: Նրանք իբր օգնել են «ահաբեկչական խմբավորումներին»:

Նշենք, որ Դյունդարն ու Գյուլը ձերբակալվել էին նախորդ տարի՝ Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով:

Հիշեցնենք, որ երեկ դատարանի շենքից դուրս գալիս մահափորձ էր տեղի ունեցել Դյունդարի նկատմամբ: