|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայում արտասովոր պատճառներով ձերբակալությունները չեն դադարում: «Հերոս» գրությամբ շապիկով դատարան մտնել ցանկացող Էմիրհան Բայսալին սպառնում է 5 տարվա ազատազրկում:
Ըստ Demokrathaber-ի՝ երիտասարդին մեղադրել են գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ, ինչի պատճառով էլ նրա համար 1-ից մինչև 5 տարվա ազատազրկում են պահանջել:
Երիտասարդը պատմել է, որ մինչ այդ բազմիցս կրել է նույն շապիկը ու նման իրավիճակի առաջ չի կանգնել, սակայն նրան ոչ մի կերպ չի հաջողվել ազատվել ձերբակալությունից: Երիտասարդը դատարանի առաջ կկանգնի մյուս տարի: