կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 13:13
Տարածաշրջան

Ինչո՞ւ է իրականում կալանավորվել ադրբեջանուհի Խադիջա Իսմայլովան. ուշագրավ տեղեկություններ

Ինչո՞ւ է իրականում կալանավորվել ադրբեջանուհի Խադիջա Իսմայլովան. ուշագրավ տեղեկություններ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան մեղադրվում է կոնկրետ հանցագործության մեջ և ձերբակալվել է դատարանի որոշմամբ:

 

Ադրբեջանական Meydan-ը ներկայացրել է կատարվածի ողջ ընթացքը:

 

Ըստ լրատվամիջոցի` ամեն ինչ սկսվել է հունիսի 2010-ին, երբ Խադիջա Իսմայլովան կատարել է լրագրողական հետաքննություն՝ հրապարակելով «Երբ դուստրը միանում է խաղին, մեծանում է Ալիևի ադրբեջանական կայսրությունը» հոդվածը: Դա համարժեք էր այն համարձակ լրագրողական հետաքննություններին, որոնցից մեկի հետեւանքով էլ 2005 թվականին սպանվեց լրագրող Էլմար Հուսեյնովը:

 

Խադիջայի հաջորդ հետաքննությունը՝«Ադրբեջանի նախագահի դուստրերը կապված են արագ աճող` հեռահաղորդակցության ընկերության հետ» հոդվածը, ևս մեծ արձագանք գտավ հանրության շրջանում:

 

Կարճ ժամանակ անց, երբ նա աշխատանքի բերումով հեռանում է երկրից, գաղտնի տեսախցիկներ են տեղադրվում նրա բնակարանում: 2012 թ.-ի մարտի 7-ին Խադիջան իր տան հասցեով նամակ է ստանում: Ծրարում նա գտնում է ինտիմ բնույթի լուսանկարներ և նամակ, որում նախազգուշացում են, որ հրաժարվի հետաքննական հոդվածներ գրելուց, այլապես սպառնում են հրապարակել լուսանկարներն ու տեսանյութերը: Խադիջան, սակայն, շարունակում է իր աշխատանքը, եւ մի քանի օր անց սպառնալիքն իրագործվում է:

 

2012 թվականին Խադիջան եւ նրա գործընկերները հրապարակում են ևս երեք հոդված՝

 

1. «Ադրբեջանի նախագահը պարգևատրվել է «ընտանեկան մրցանակով» ոսկու բնագավառում»,

 

2. «Ադրբեջանի նախագահի ընտանիքը օգուտ ունի «Եվրատեսիլ»-ի դահլիճի շինարարությունից»,

 

3. «Ադրբեջանցիների «անկլավ»՝ Չեխիայի Հանրապետությունում» վերնագրերով:

 

«Բաքվի բյուրեղապակյա դահլիճի գաղտնիքները» և «Ալիեւի մասնաբաժինը ոսկու հանքերում» հոդվածների պատճառով 2012 թվականի հունիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել փոփոխություն կատարել « Տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին» օրենքում: Ըստ նոր փոփոխությունների՝ ընկերության հիմնադիրների վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է առեւտրային գաղտնիք: Որոշ փորձագետներ այս փոփոխությունը համարում են Ադրբեջանի՝ աստիճանաբար օֆշորային տարածք դառնալ:

 

2014 թվականին Խադիջան ևս երեք հոդված է հրապարակում`

 

1. «Արզու Ալիևան չեխական ընկերությունը կվաճառի ադրբեջանցի քաղաքացիական ծառայողի»,

 

2. «Այն, ինչ չգիտեք «Փաշա» հոլդինգի մասին»,

 

3. « Ազերսել»-ի բաժնետերերի թվում են Ալիեւի դուստրերին պատկանող օֆշորային ընկերությունները»:

 

Այս հոդվածների հիման վրա կառավարության ներկայացուցիչ Էլման Հասանովի (Թուրքօղլու) բողոքով դատական գործ է հարուցվում Խադիջայի դեմ: Նրան մեղադրում են ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ հոդվածները համարելով որպես անձնական վիրավորանք: Միաժամանակ, դատախազությունը մեղադրում է Խադիջային «պետական գաղտնիք տարածելու» մեջ:

 

Այս տարվա դեկտեմբերի 5-ին լրագրողը ազատազրկվում է` «ինքնասպանության հրահրելու» հոդվածով:

 

 

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի