Մոսկվան վերահաստատում է պատրաստակամությունը` աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, և այդ թեման դուրս չի գալիս օրակարգից. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ԼՂ ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Վերահաստատում ենք պատրաստակամությունը, որպես միջազգային միջնորդ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հետ կողմերին աջակցություն ցուցաբերել այդ նպատակի իրականացման համար»,- ըստ ТАСС-ի` ասել է նա:
Զախարովան հավելել է, որ ԱԳՆ-ի օրակարգում այդ հարցն առաջնահերթ է: