|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրման կապակցությամբ և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հրաժարվել բռնությունից։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունում։
«Հաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը, որ 75 տարի ձգձգվող այս հակամարտությունը ուժային լուծում չունի և կարող է կարգավորվել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավական հիմքով լիարժեք բանակցային գործընթացի միջոցով։
Մենք պաղեստինյան և իսրայելական կողմերին անհապաղ հրադադարի, բռնությունից հրաժարվելու, անհրաժեշտ զսպվածության դրսևորման և միջազգային հանրության աջակցությամբ բանակցային գործընթացի հաստատման կոչ ենք անում՝ ուղղված Մերձավոր Արևելքում համապարփակ, տևական և սպասված խաղաղության հաստատմանը»։