|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հետպատերազմյան շրջանը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում մուսուլման բանաստեղծ Վագիֆի «պոեզիայի օրերի» բացման ժամանակ. հայտնում է «Ինտերֆաքսի»-ի ադրբեջանական ծառայությունը:
«Ինչպես գիտեք, բանակցային գործընթացը տևել է գրեթե 30 տարի, բայց ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի շրջանը և միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ այդ հարցը երբեք լուծված չէր լինի բանակցությունների միջոցով»,- շեշտել է նա:
Ալիևը նշել է, որ համաշխարհային հանրությունը փորձել է սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես անվիճարկելի տարբերակ:
«Մենք բոլորովին այլ կարծիք ունեինք, և ես դա երբեք չեմ թաքցրել: Ես ասացի, որ եթե հարցը խաղաղ լուծում չստանա, մենք ռազմական ճանապարհով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: