|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ պետություն, և համարում է, որ ԼՂՀ ՏԻՄ ընտրությունները ուղղված էին բնակչության համար նորմալ կենսապայմանների ստեղծմանը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը և հավելել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարող է որոշվել միայն բանակցությունների ճանապարհով, հակամարտության կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա հիմնված Մինսկի բանակցային գործընթացի շրջանակում: