Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատերազմական շրջանում տնտեսության վիճակին ու հարկային քաղաքականությանը:
Ըստ նախարարի` հարկային մարմինը արդյունավետ է աշխատել հարկերի հավաքագրման մասով: Ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է, այսինքն` մի քանի գործոնների զուգակցմամբ` հարկային քաղաքականությունը արդյունավետ է իրականացվել:
«Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո, նաև հարված հասցնել մեր տնտեսական իրողություններին, լիովին ձախողվել է, և դրա ապացույցներից մեկն էլ հարկային քաղաքականության, զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշներն են: Ադրեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել նաև տնտեսության մասով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է հակամենաշնորհային քաղաքականությանը, նախարարի խոսքով` պետք է սկսել օրենսդրությունից, օրենսդրական վերանայումներից, ինչը ոչ թե 1 կամ 2 ամսվա գործ է, այլ քաղաքականություն, որը պետք է որդեգրվի ու, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, կյանքի կոչվի: Կան նաև միջնորդություններ` ապահովել հավասար մրցակցային պայմաններ, որոնք կառավարությունն ապահովում է` ներկա օրենսդրությամբ պայմանավորված:
Հարցին, թե այսօր Հայաստանի տնտեսությունը պատրա՞ստ է պատերազմին, նախարարը պատասխանեց. «Այո, կարճ կասեմ` պատրաստ է»: