Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական կողմն ամեն ինչ անում է՝ բավարարելու Ադրբեջանի պահանջները, որպեսզի հանկարծ պատերազմ չլինի։ Ամեն ինչ անում են՝ ստեղծելու պատերազմի լուրջ սպառնալիք։ Ամեն ինչ անում են, որ երկիրը պատերազմին պատրաստ չլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուզածը հայկական գործոնի վերացումն է։ «Ալիևը ավելի խիստ պահանջներ է ձևակերպում և ավելին՝ ասում է, որ Հայաստանը պետք չէ այլ զինակիցներ փնտրի, պետք է հասկանա, որ միակ փրկությունը մենք ենք։ Դառնում է, որ մենք անվտանգության երաշխավորն այսօր Բաքուն է․ եթե երաշխավորի մենք այստեղ կապրենք, եթե ոչ կվերանանք» ,-հավելեց Ռուստամյանը։
Նա նաև նշեց այն մասին, որ Դաշնակցությունը վերջեր հանդես է եկել հստակ հայտարարությամբ կապված այն գործընթացի հետ, որն իրականացնում են այս իշխանությունները և վեց կետով առաջարկել ենք տրամաբանական լուծում, որտեղ հայկական շահն է արտացոլված։ «Մարդիկ այդ գաղափարը պետք է ընկալեն, պետք է տեսնեն, որ այս ամեն ինչից ելք կա՛։ Այսօր անելանելիության վիճակ է ստեղծված՝ իշխանության վարած քաղաքականության և քարոզչության միջոցով» ,-ասաց Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում