|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը միանգամայն հավանական է. Новости գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
«Իրերի նման դասավորության պայմաններում, մեր անվտանգության տեսանկյունից, մենք ճիշտ ենք համարում ելնել այն բանից, որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են սկսվել, եւ պետք է պատրաստ լինել դրան, քան ենթադրություններ անել` կլինի՞ նոր պատերազմ Ղարաբաղում»,- ասել է նա` հավելելով, որ ՀՀ եւ ԼՂՀ բանակները ռազմավարական, օպերատիվ պլամավորումը եւ ռազմական պատրաստությունը համակարգված են իրականացնում:
Դ. Տոնոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին: Ըստ նրա` 1990-ականներին ստեղծվել են արտադրական հզորություններ, որոնք ապահովում են մեր զինված ուժերի հրազենի եւ որոշ հրետանային համակարգերի զինամթերքի պահանջարկը: Բացի այդ` ներկայումս կան ռազմական տեխնոլոգիաների բազմաթիվ մշակումներ, ընդ որում` արտադրանքի մի մասը շուկա կհանվի:
Ինչ վերաբերում է Անկախության զորահանդեսի օրը ցուցադրված անօդաչու թռչող սարքերին, ըստ փոխնախարարի, հայկական գիտահետազոտական ինստիտուտները եւ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները դրանց տարբեր տեսակներ են մշակում, ընդ որում` հայկական տարբերակները լիովին մրցունակ են համաշխարհային շուկայում: