|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 11-ին կմեկնարկի կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը` Կաննի փառատոնը:
Փառատոնի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ «Կինոքննադատների շաբաթ» բաժնում ներկայացված է սփյուռքահայ ռեժիսոր Վաչե Բլղուրջյանի «Տրամոնտանե» ֆիլմը: Այն, ի դեպ, Լիբանանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի համատեղ արտադրությամբ է կյանքի կոչվել:
Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 11-22-ը:
Ֆիլմը մի կույր տղամարդու` Ռաբիհի մասին է, որն ապրում է Լիբանանում` մի փոքրիկ գյուղում: Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա դիմում է անձնագիր ստանալու համար, սակայն պարզվում է, որ նրա ID քարտը կեղծ է: Լիբանանում, փորձելով իր ինքնության հետքերը գտնել, նա հանդիպում է մի շարք մարդկանց հետ, և յուրաքանչյուրը նրան ինչ-որ ինֆորմացիա է տալիս, որը հարցից հարց է բացում: