|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ինչպեսև սպասվում էր, կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արմավենու ճյուղը ստացավ ամերիկացի ռեժիսոր Թերրենս Մալիքի «Կենաց ծառը» ֆիլմը։
Փառատոնի «Գրան պրիին» միաժամանակ արժանացան թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» և Դարդեն եղբայրների «Հեծանվորդ տղան» ֆիլմերը։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհվեց Կրիստեն Դանստին` փառատոնից վտարված ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի «Մելամաղձություն» ֆիլմում խաղացած դերի համար։
Լավագույն դերասան ճանաչվեց ֆրանսիացի Ժան Դյուժարդենը Միշել Ազանավիչուսի «Արտիստը» սև-սպիտակ համր ֆիլմում խաղացած դերի համար։