|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թբիլիսիի կենտրոնում գիշերն անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախագահի Հեյդար Ալիևի հուշահամալիրի վրա. հայտնում է jam-news.net-ը:
Հաղորդվում է, որ վրացի լրագրողներն արդեն 5-րդ օրն է` ակցիաներ են անցկացնում` ի աջակցություն Բաքվում կալանքի տակ գտնվող ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի:
Մուխթարլիին Բաքվում մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժային դիմադրություն ցույց տալու վերաբերյալ: Նա նաև մեղադրվում է Ադրբեջանի սահմանն անօրինաբար հատելու և մաքսանենգության մեջ:
Հիշեցնենք, որ լրագրողի փաստաբանը Кавказский узел-ին հայտնել էր, որ Վրաստանում անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա և հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկն ու նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության և սահմանը անօրինաբար հատելու մեջ:

