|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք ուժայինների միջև բախումներ են եղել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Milliyet թերթի կայքի՝ PKK-ականները սպանել են 1 թուրք զինծառայողի: Երկու հոգի էլ վիրավորվել է: Ապրիլի 30-ի առավոտյան քուրդ գրոհայինները հարձակումն իրականացրել են այն ժամանակ, երբ անվտանգության ուժերը և սակրավորները Նուսայբինի Աբդուլքադիրփաշա, Ֆըրաթ, Ենիշեհիր, Դիջլեև Քըշլա թաղամասերում իրականացնում էին ականազերծման, բարիկադների և զինանոցների ոչնչացման աշխատանքներ:
Արդեն 48 օր է, ինչ Նուսայբինում շարունակվում է պարետային ժամը: Թուրքական ուժերի կողմից քուրդ գրոհայինների դեմ գործողությունները նույնպես շարունակվում են: