Թուրքիայում բախումները շարունակվում են. սպա է մահացել
Թուրքիայի Մարդին քաղաքում շարունակվում է պարետային ժամը:
Ըստ Demokrathaber-ի՝ թուրք ուժայինների և Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով դարձյալ սպա է մահացել: Բախումների ընթացքում վիրավորված սպային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: