|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անգլիայի տարբեր քաղաքներում սկսված անկարգությունները հասել են մինչեւ Լիվերպուլ: Այստեղ բազմաթիվ մեքենաներ են այրվել: Անգլիական ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքի փողոցներում որեւէ բռնարարք անպատիժ չի մնալու եւ անկարգությունները կանխելու համար կոշտ միջոցներ են ձեռնարկվելու:
Բազմաթիվ երիտասարդներ են ձերբակալվել, հրկիզվել են նաեւ ոստիկանական բաժանմունքներ: Մայրաքաղաք Լոնդոնում էլ արդեն երրորդ օրն է անկարգությունները չեն դադարում:
Այս ամենի պատճառով Իտալիայում ամառային արձակուրդներն անցկացնող վարչապետ Դեյվիդ Քամերոնը կիսատ է թողել հանգիստն ու վերադարձել Լոնդոն:
Նախատեսվում է, որ նա արտահերթ նիստեր կհրավիրի եւ հանդիպումներ կունենա ներքին գործերի նախարարության, Ոստիկանության եւ շտապ բուժօգնության պատասխանատուների հետ: