Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականին լրատվամիջոցների ազատության վարկանիշը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Թուրքիան ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է՝ 159-րդ հորիզոնականում: Իսկ Եվրոպայում Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով վերջին՝ 42-րդ տեղում է: Եվրոպայում ոչ ազատ մամուլ ունեցող 2 երկիր կա, որոնցից մեկը վերջին՝ 42 տեղում հայտնված Թուրքիան է, մյուսը՝ Մակեդոնիան:
Նշվում է, որ Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով ամենամեծ հետընթաց արձանագրած 4-րդ երկիրն է` Եգիպտոսից, Հունաստանից և Թաիլանդից հետո: 100 բալանոց գնահատման սանդղակ ունեցող վարկանիշային ցուցակում Թուրքիան կորցրել է 6 միավոր և այժմ ունի 71 միավոր:
Զեկույցում Թուրքիայի վերաբերյալ հիշատակվում են ընդդիմադիր թերթերի վրա ճնշումները, որոնք կատարվում էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավատարիմ շրջանակների կողմից, ովքեր առգրավում էին կարևոր մասնավոր ԶԼՄ-ները և հանձնում կառավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող հոգաբարձուներին:
Freedom House-ը զեկույցում ներառել է առգրավված ԶԼՄ-ների անուններ` «Kanaltürk», «Bugün TV» հեռուսատաալիքը, «Bugün» և «Millet» օրաթերթերը, որոնք պատկանել են առգրավված «Koza İpek Holding» ընկերությանը: Իսկ 2016-ին առգրավվել է «Zaman» թերթը: