|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ըստ Radikal-ի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն համատեղ ասուլիս է տվել Օմանի ԱԳ նախարարության գործերի պատասխանատու Յուսուֆ բին Ալեւիի հետ:
Դավութօղլուն, պնդելով, որ Թուրքիայում մամուլն ավելի ազատ է, քան մյուս երկրներում, ասել է. «Երեկ մայիսի 1-ի կապակցությամբ բազում լրագրողներ կարողացել են իրենց աշխատանքներն իրականացնել: Սակայն արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ այնպես են ներկայացրել, թե Թուրքիայում իրարանցում էր, և Թուրքիան արգելել էր այդ կապակցությամբ ցույցերը»:
Թե ինչեր էին կատարվում Թուրքիայում Դավութօղլուի ասած օրը` մայիսի 1-ին, կարող եք դիտել այստեղ:
Նշենք, որ Թուրքիայում ավելի քան 60 լրագրող ներկայումս գտնվում է բանտում ահաբեկչության տարածման մեղադրանքով: