Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արմեն Աշոտյանը ներկայացրեց ԿԳՆ անելիքները 2011-ին: Նախարարը թվեց ու թվեց այն ծրագրերը, որոնք գերակա են 2011-ին: Հարցին, թե նախարարության այս ակտիվ գործունեությունը արդյոք նախարարի համար պաշտոնանկությունից խուսափելու հնարք չէ, Աշոտյանը բացասական պատասխան տվեց. «Տարեվերջին արդեն իսկ ասել եմ, որ ով իր աշխատանքի որակով ու ծավալով, ինչպես նաեւ իր անձնական հատկություններով չի համապատասխանի երկրի ղեկավարի կողմից մատնանշված չափանիշներին եւ կառավարման նոր մշակույթին, չպետք է աշխատի, այդ թվում՝ ես»,- ասաց Աշոտյանը` ավելացնելով, որ ներկայացված աշխատանքերը ողջ նախարարությանն են եւ ոչ միայն իրենը. «2008 թվականից առ այսօր իմ եւ հնարավոր կադրային փոփոխությունների մասին հրապարակված նյութերում մի 15 անգամ ինձ նշանակել են դեսպան, մի 5 անգամ տարել են ուրիշ տեղեր։ Մի անգամ են ընդամենը, մինչեւ իմ նախարար նշանակվելը, ինձ իմ իսկական պաշտոնում նշանակել: Ես ինձ համար մի կանոն եմ դուրս բերել՝ Աշոտյանի կանոնը, որտեղ հրապարակումների թիվը հակառակ համեմատական է կադրային հնարավոր փոփոխություններին»: