|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Մեր հասարակությունը տղամարդկային է, իսկ կանայք ընկալվում են որպես ազգը վերարտադրող, կրթող անձինք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Իսկ երգչուհի Շուշան Պետրոսյանի կարծիքով`ամեն ինչ կախված է մարդու անհատականությունից, սակայն կան տղամարդիկ, ովքեր կնոջը դիտում են որպես իր, որը պետք է կատարի նրանց բոլոր ցանկությունները:
«Տղամարդը պետք է չկոտրի կնոջ անհատականությունը, կինն էլ պետք է սկզբունքային լինի. չէ որ կանանց ուսերին է դրված զինվոր դաստիարակելու բեռը»,- ասաց երգչուհին: Նա նաեւ կարեւորեց առաջին գծում ծառայող կանանց միշտ ուշադրության կենտրոնում պահելը:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը համարում է, որ մեր հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց համար չկան հավասար պայմաններ, նա կատակով նաեւ նշեց, որ պիեսներ է գրում, քանի որ իրեն չեն կարող անվանել դրամատուրգուհի:
«Հասարակության նորմալ զարգացման համար երկրում պետք է գործեն օրենքներ: Երկիրը պետք է լինի այն հարթակը, ուր տղամարդը լինի իր տեղում, այդ ժամանակ տղամարդիկ կգնահատեն նաեւ կանանց»,- ասաց Կ. Խոդիկյանը: