կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-26 00:56
Հասարակություն

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի վերաբերյալ։ «Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- ասել է մամուլի քարտուղարը: