Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Հարի Ռոքեն թողել է պաշտոնը 2022թ. համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար, նա մտադիր է սենատոր առաջադրվել։ Այս մասին նա երկուշաբթի տեղեկացրել է ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ սա իր վերջին ճեպազրույցն է մամուլի համար, քանի որ օրվա երկրորդ կեսին ներկայացնելու իր թեկնածության վկայական։ «Սա իմ վերջին օրն է նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում,- նշել է նա։- Ես երջանիկ եմ, որ կատարել եմ այդ առաքելությունը»։ Ռոքեն տեղեկացրել է, որ արդեն ասել է նախագահ Ռոդրիգո Դուտերտեին եւ քաղաքապետ Դավաո Սառա Դուտերտե-Կարպիոյին, որը պետության ղեկավարի դուստրն է, 2022թ. ընտրություններում սենատոր առաջադրվելու որոշման մասին։
Ավելի վաղ Ռոքեն հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել որպես խորհրդարանի պատգամավոր միայն այն դեպքում, եթե Դուտերտեի դուստրը հավակնի նախագահի պաշտոնին։ Անցած հանգստյան օրերին Դուտերտեի աղջիկը առաջադրել է իր թեկնածությունը փոխնախագահի պաշտոնի համար։
Ռոքեն ճեպազրույցն ավարտել է տեսադիմումով, որում Սառա Դուտերտե-Կարպիոն հավանություն է տվել նրա թեկնածությանը խորհրդարանում։ «Մեր պալատի պաշտոնական ներկայացուցիչ Հարի Ռոքեն պատասխանատու մարդ կլինի Սենատում,- ընդգծել է նա։- Եկեք լիովին աջակցենք նրա թեկնածությանը»։
Միեւնույն ժամանակ, Ռոքեն նշել է, որ գործող նախագահը, որն ավելի վաղ հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին լիազորությունների ժամկետի ավարտից հետո, այնուամենայնիվ, կմիանա 2022թ. ընտրություններին, բայց չի մրցակցի դստեր հետ։ Նրա խոսքով՝ Դուտերտեի ներկայացուցիչը վկայություն կներկայացնի նրա թեկնածության առաջադրման մասին «առաջիկա ժամերին»։ Նա հրաժարվել է նշել պաշտոնը, որին Ռոդրիգո Դուտերտեն մտադիր է հավակնել։ «Կարող եմ միայն ասել, որ Ռոդրիգո Դուտերտեն եւ քաղաքապետ Սառան սիրում են միմյանց, նրանք երբեք չեն մրցակցի»,- ավելացրել է Ռոքեն։
Ֆիլիպինցիները նախագահ եւ փոխնախագահ, ինչպես նաեւ ավելի քան 300 օրենսդիր ու տեղական ինքնակառավարման մարմինների հազարավոր պաշտոնյաներ կընտրեն 2022թ. մայիսի 9-ի ընտրություններում։ Հավակնորդների վերջնական ցուցակը պետք է կազմվի 2022թ. հունվարին, երբ կսկսվի ընտրաշրջանը։ Սահմանադրության համաձայն՝ 76-ամյա Ռոդրիգո Դուտերտեն չի կարող վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։