Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանի ԶՈւ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների ողբերգական դեպքին։
Հայտարարության մեջ նշվել է, որ ուղղաթիռի վթարի պատճառը բացառապես բարդ եղանակային պայմաններն են և տարածաշրջանի աշխարհագրական առանձնահատկությունները:
Գլխավոր շտաբը, կապված վերջին օրերին ուղղաթիռի կործանման վերաբերյալ արված որոշ անպատասխանատու հայտարարությունների հետ, նշել է.
«Վերջերս սոցիալական ցանցերում և տարբեր ֆորումներում որոշ մարդիկ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահվան պատճառների և հանգամանքների մասին հայտարարություններ են արել, որոնք հեռու են իրականությունից և, ըստ երևույթին, անտեղյակության հետևանք են կամ ունեն որոշակի կողմնակալ մտադրություններ»։
Զինված ուժերի շտաբը շեշտել է, որ հարյուրավոր ժամ տեւած մանրազնին փորձաքննության և տեխնիկական հետազոտությունների հիման վրա կազմված երեք պաշտոնական զեկույցները հաստատում են, որ ուղղաթիռի կործանման միակ պատճառները եղել են «բարդ եղանակային պայմանները և տարածաշրջանի աշխարհագրական բնութագրերը»։ Զեկույցները ցույց են տալիս, որ այնպիսի վարկածներ, ինչպիսիք են տեխնիկական անսարքությունները, դիվերսիաները, ահաբեկչությունները, պայթյունները կամ կիբեր հարձակումները, չեն հաստատվել։
Բացի այդ, հայտարարությունը կոչ է անում ԶԼՄ-ներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Մեջլիսի (Իրանի խորհրդարանի) անդամներին զերծ մնալ ոչ կոմպետենտ և զգացմունքային մեկնաբանություններից, որոնք կարող են անհանգստություն առաջացնել հասարակության մեջ և բարենպաստ պայմաններ ստեղծել չարակամների կողմից շահարկման համար: