կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 17:00
Քաղաքական

Սերժ Սարգսյանը սեփական միջոցներն է ծախսել. նախագահի մամուլի քարտուղարը` նրա երիտասարդացման մասին

Սերժ Սարգսյանը սեփական միջոցներն է ծախսել. նախագահի մամուլի քարտուղարը` նրա երիտասարդացման մասին

Սերժ Սարգսյանն առողջական խնդիրներ չունի. Հարավային Կորեայում ՀՀ նախագահի բուժման մասին Epress.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է նրա մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

 

Նշենք, որ այսօր հարավկորեական chosun.com կայքը գրել էր, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ այցելել է «Չաում» բժշկական և սպա- կենտրոն, որտեղ վերականգնողական բժշկական կուրս է անցել։ Սերժ Սարգսյանն ու նրան ուղեկցող խումբը ծառայությունների համար 185 հազար դոլար են վճարել։

 

«Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին Նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել: Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, Նախագահը առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Ձեր նշած գումարը ոչ թե միայն Նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին»,- ասված է Արման Սաղաթելյանի պատասխանում:

 

Շարունակությունը` այստեղ: