կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 13:07
Քաղաքական

Որևէ համանախագահ կամ պետություն Հայաստանին չի կարող պարտադրել տարածքներ վերադարձնել

Որևէ համանախագահ կամ պետություն Հայաստանին չի կարող պարտադրել տարածքներ վերադարձնել

Հայաստանը Ղարաբաղյան հարցում պատրաստ է զիջումների գնալ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը չի համաձայնում` միշտ տապալելով բանակցությւոնները. լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ըստ նրա` հայկական կողմը պատրաստ է տարածքների հանձնման միջոցով ապահովել Ղարաբաղի` կարգավիճակ ստանալն ու ԼՂ-ի անվտանգության` միջազգայնորեն ապահովումը: Ադրբեջանը, ըստ Հարությունյանի, չի համաձայնում, քանի որ ուզում է Ղարաբաղն իր կազմում տեսնել:

«Մենք երբեք չենք ասել` հայկական կողմը պատրաստ չէ հող տալ, հայկական կողմը միշտ պատրաստ է զիջումների: Սակայն նման իրավիճակում, բնականաբար, հայկական կողմը չի կարող որևէ բանակցությունների գնալ: Մյուս կողմից` որևէ համանախագահ կամ պետություն Հայաստանին չի կարող պարտադրել տարածքներ վերադարձնել: Հողերի վերադարձի մասին խոսք լինել անգամ չի կարող»,- ասաց Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ տվեց Ադրբեջանին այս քառօրյա պատերազմը, նա պատասխանեց, որ Ադրբեջանն ուղղակի ցույց տվեց, որ վաղուց սպասում էր, թե Մինսկի խումբը որևէ հարց կլուծի, սակայն, տեսնելով, որ նրանք ոչինչ էլ չեն անում, ռազմական ճանապարհով փորձեց հարցը լուծել: «Սակայն այս դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցը չի կարող ռազմական ճանապարհով լուծել, դա բոլորի համար էլ պարզ է»,- ասաց Հարությունյանը: