|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ավանդական ցույցին միացել են քրդեր, ասորիներ և հույներ:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ` հակաթուրքական ցույցի ընթացքում պարզվել են Հայոց ցեղասպանության փաստը վկայող, ինչպես նաև Թուրքիայի նախագահի` ահաբեկչությանն աջակցելու մասին պաստառներ:
Ցուցարարներն իրենց վանկարկումներով արդարության կոչեր են արել աշխարհին` պաստառների միջոցով ի ցույց դնելով Թուրքիայի և Ադրբեջանի իրական դեմքերը:
Լուսանկարները` ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից







