|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները Կ.Պոլսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ են կազմակերպել:
Ըստ Mynet-ի՝ երթի մասնակիցները հավաքվել են Շիշլիի Փանգալթըի մետրոյի կայարանի մոտ, մոմ են վառել ու մեխակներ դրել, ապա սկսվել է երթը: Հայկական «Սարերի հովին մեռնեմ» երգի հնչյունների ներքո ընթացող երթիմասնակիցները պարզել են «Մի' մոռացիր Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ: Նրանք անցել են նաև Հրանտ Դինքի անունը կրող թաղամասով:
Երթն ավարտվել է Քուրթուլուշ թաղամասում, որտեղ մասնակիցներն հանդես են եկել հայտարարությամբ՝ քննադատելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը: