|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը միացել է նախօրեի ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփի դեմ բրիտանական մայրաքաղաքում իրականացվող բազմահազարանոց բողոքի ցույցերին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ցուցարարները Լոնդոնում ԱՄՆ դեսպանության մոտից երթով ընթացել են մինչև Թրաֆալգար հրապարակ` հնչեցնելով «Կառուցեք կամուրջներ և ոչ թե պատեր» կարգախոսը: Նրանցից ոմանք պաստառներ էին պատրաստել «Կանգնեցրե՛ք Թրամփին», «Ո՛չ ռասիզմին, ո՛չ Թրամփին» գրություններով:
Բողոքի ակցիային մասնակցել են նաև դերասանուհի Ռեբեկա Հոլը, Լեյբորիստական կուսակցության պատգամավորներ: Կազմակերպիչների խոսքով` բողոքի երթին, ընդհանուր առմամբ 80 000 մարդ է միացել:
Հիշեցնենք, որ այսօր բողոքի բազմահազարանոց ակցիաներ են իրականացվել Վաշինգտոնում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սիդնեյում, Բեռլինում, Փարիզում, Հռոմում, Վիեննայում, Ժնևում, Ամստերդամում, Նայրոբիում, Մելբուռնում: