կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-22 14:10
Աշխարհ

Աշխատում ենք անել ամեն ինչ, որ չխախտվեն 1994 և 1995-ի` հրադադարի պայմանավորվածությունները. Լավրով

Աշխատում ենք անել ամեն ինչ, որ չխախտվեն 1994 և 1995-ի` հրադադարի պայմանավորվածությունները. Լավրով

Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնեցվել են քայլեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Այս մասին Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրով։

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ քայլեր են կատարվում ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, նա պատասխանեց. «Մենք սկզբունքորեն կարևորում ենք անել ամեն ինչ, որ թույլ չտանք խախտել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը հրադադարի մասին, որը կնքվել է 1994-95-ին ու լիարժեք ուժ ունի, գործում է։ Վերջին տարիներին Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցվել են քայլեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Դրանք վերաբերում են վստահության միջոցներին, ինչպես հետաքննական մեխանիզմը և այլ գործիքներ»: