կարևոր
418 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-03 12:44
Հասարակություն

Նախագիծը պետք է ունենա պատժելու սպառնալիքով կարգավորում, որ չխախտվեն քաղաքացիների իրավունքները․ Մինասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին

Նախագիծը պետք է ունենա պատժելու սպառնալիքով կարգավորում, որ չխախտվեն քաղաքացիների իրավունքները․ Մինասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարին

«Այս օրենքի նախագիծը միտված է նրան, որ դատական համակարգերում որևէ անշարժ գույքի կամ գործողության վերաբերյալ որոշումենրի առկայության պայմաններում, դրանք էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվեն, որն այսօր ներդրված է Կադաստրի կոմիտեում»,- ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը և հարակից օերնքների փաթեթը։

Նա նշեց, որ այդ տվյալները պետք է ներբեռնվեն Կադաստրի կոմիտեում առկա թվային հարթակ, մինչև դատական համակարգում այդ գործիքների ներդնումը։

Թովմասյանը հայտնեց, որ օրինագիծը հնարավորություն կտա կադաստրի կոմիտեին դիմելու դեպքում տվյալ անշարժ- գույքի վերաբերյալ քաղաքացուն տալ այդ պահին էլեկտրոնային համակարգում առկա ամբողջական տեղեկատվությունը։

 ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ գյուղական համայնքներում ինքնակամ շինությունների հարցին՝ տարակուսելով որ այնտեղ նույնպես նույն մոտեցումներն են գործելու, ինչ քաղաքային բնակավայրերում է։

Սուրեն Թովմասյանը նշեց,որ 2021 թվականին ՀՀ ողջ տարածքի տիեզերական լուսանկարներ են արվել և օրենք է ընդունվել, որով վերացվել է նախկին նորը, որը քաղաքացուն թույլ էր տալիս ինքնակամ շինություն կառուցել՝ հետագայում դիմելու և օրինականացնելու հնարավորությամբ, և պետք է գործի նոր նորմը և բոլոր շինությունները համապատասխան թույլտվությամբ պետք է լինի։

«Ես չեմ ասում խրախուսենք օրենքի կարգավորման խախտելը, հակառակը՝ ասում եմ այնպիսի մեխանիզմներ դնենք, որ կարգավորումներով առաջնորդվելը լինի ձեռնտու»,-ասաց Մինասյանը

 Անդրադառնալով տիեզարական լուսանկարներին՝ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ մեծ շեղումներ կան ճշգրիտ չափերից, օրինակ, ըստ տիեզերական լուսանկարներիէ Երևանի Բուսաբանական այգու մի մասը լրիվ այլ հողամասի վրա է հիմնված։

Արծվիկ ՄԻնասյանն  առաջարկեց տարանջատել գյուղերում կառուցված և պրոբլեմներ չառաջացնող շինությունները, քաղաքաշինության տեսանկյունից պրոբլեմներ առաջացնող շինություններից, որոնք աղավաղումեն քաղաքաշինական ընդհանուր պատկերը և պահանջները։

Մանրամասն՝ տեսանյութում։