|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նիկոլ Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ՝ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽ 1996-ի մայիսի 10-ի հաղորդագրությունը 109 անձի մասին է։
1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։
Անգամ, եթե Ստախոսի ասածը դիտարկենք խաղաղ պայմաններում գերեվարված անձանց վերադարձի համատեքստում, այս դեպքում նա ևս ստում է:
1997-ից հետո, շուրջ երեք տարի դադարից հետո վերսկսվել է շփման գծից այն կողմ հայտնված զինվորականների և քաղաքացիականների հայրենադարձումը։ 2000-ականներից սկսած տեղի է ունեցել 55 անձի վերադարձ»: