|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Պավել Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչին:
Պավել Շ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը հարցաքննության արձանագրության մեջ ներառել է տվյալներ, որոնք ինքը իրականում չի հայտնել: Բացի այդ, հիշյալ արձանագրության մեջ ներառված ձեռագիր գրառումներն իրեն չեն պատկանում:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Պավել Շ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Ըստ փորձագետի եզրակացության՝ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կազմված Պավել Շ.-ի հարցաքննության արձանագրությունում ձեռագիր գրառումները կատարվել են Պավել Շ.-ի կողմից:
Այսինքն՝ Պավել Շ.-ն, գիտակցելով իր կողմից տրված հաղորդման կեղծ լինելը, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է քննիչին:
Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Պավել Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: