Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիներ Աշոտ Հովհաննիսյանը և Արման Ստամբոլցյանը հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալ, հայերեն գրավոր լեզվին չտիրապետող Աշոտ Հովհաննիսյանի առաջին հարցաքննությանը և վերջինիս մասնակցությամբ կատարված առերեսումներին թարգմանիչ չի մասնակցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության քննիչներ Արսեն Մկրտչյանը և Վիգեն Մարտոյանը արձանագրություններում կեղծ տեղեկություններ են մտցրել քննչական գործողություններին թարգմանիչ Գ. Ավագյանի մասնակցության մասին, իսկ վերջինս նույն արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող գրառում է կատարել և ստորագրել՝ հավաստելով իր կողմից թարգմանություն կատարելու հանգամանքը:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Հովհաննիսյանի և Ա. Ստամբոլցյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հերքվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Ա. Մկրտչյանի և Վ. Մարտոյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դիմումատուներ Ա. Հովհաննիսյանը և Ա. Ստամբոլցյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել են քննիչներ Ա. Մկրտչյանին և Վ. Մարտոյանին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Ա. Մկրտչյանի և Վ. Մարտոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: