| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց մի որոշում, ըստ որի` Ախուրյանի` թվով երեք կիսաավարտ շենքերի վերջնական կառուցման համար հատկացված 798 միլիոն դրամից առաջարկվում է առանձնացնել 10 միլիոն դրամ, որը պետք է ուղղվի նախահաշիվների կազմման, արտաքին ինժեներական ցանցերի նախագծերի կազմման խնդիրների լուծմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարցրեց աշխատանքների իրականացման ժամկետների մասին, արդյո՞ք պետք է սպասել նախագծերին, նոր սկսել շինարարությունը: «Ինչո՞ւ է այդքան ուշանում շինարարությունը»,- հարցրեց նա:
Նարեկ Սարգսյանը նշեց, որ պատվիրատուն Շիրակի մարզպետարանն է:
Դավիթ Լոքյանն էլ նշեց, որ, բնականաբար, շինարարությունն ուշանալու է: «Դրա մեղավորը ոչ թե Շիրակի մարզպետարանն է, այլ` որ մենք ենք տեղում դոփում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ինքը Շիրակի մարզպետին չի մեղադրում, ամեն դեպքում պետք է հետևել, որ շինարարությունն արագ իրականացվի: