|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախաքննական մարմիններում, մասնավորապես՝ ՀՔԾ-ում, Զինվորական քննչական վարչությունում մի շարք նախկին պաշտոնյաների վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան: Մասնավորապես, այնտեղ է քննվում ՀՀ զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այդ գործով քննչական գործողություններ չեն կատարվում: Այսինքն՝ Մովսես Հակոբյանին կանչել են հարցաքննության, ու գործը դոփում է տեղում: Քննչական կոմիտեում է քննվում, օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթեցման մասով հարուցված քրեական գործը, որից մեկ տարի է անցել, եւ գործը մնում է տեղում: Այս գործով էլ միայն Ջալալ Հարությունյանին են հարցաքննել:
Այս եւ մի շարք այլ գործերով մեկ տարի է անցել, սակայն որեւէ նորություն չեն կարողանում գտնել կամ ներկայացնել հանրությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում