կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 11:03
Հասարակություն

Արագածոտնի մարզպետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով

Արագածոտնի մարզպետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության առաջին իսկ պահից արտակարգ ռեժիմով է աշխատում Արագածոտնի մարզպետարանը` մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ղեկավարությամբ:

Մարզպետի մոտ ուժային կառույցների, զինկոմիսարների, համայնքների, կրթական, առողջապահական, մարզային այլ կառույցների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ պարբերաբար խորհրդակցություններ, հանդիպումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում քննարկվում են օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր:

Սահմանված է շուրջօրյա հերթապահություն: Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ առանձնակի ուշադրության կենտրոնում են զինվորական ծառայության մեջ գտնվողների ընտանիքները, նրանց հետ մշտական կապ է պահպանվում եւ ցուցաբերվում անհրաժեշտ աջակցություն: Նրանցից շատերի հետ մարզպետն ինքն է հանդիպում, ցուցաբերում անհրաժեշտ աջակցություն:

Բոլոր համայնքներում, կրթական, առողջապահական հաստատություններում, անհատ անձանց կողմից կազմակերպված կերպով իրականացվում է ֆինանսական, նյութական միջոցների, առաջին անհրաժեշտության պարագաների, սննդի, հագուստեղենի հավաքագրում, որոնք ուղարկվում են Արցախ: Ապրիլի 6-ին հերթական մեքենաները ուղեւորվեցին Արցախ` տանելով հավաքված իրերը: Գործընթացը շարունակվում է, որը գտնվում է մարզպետի մշտական ուշադրության ներքո:

Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին