կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-13 13:10
Քաղաքական

Ինձ համար միևնույն է. Հունաստանի խորհրդարանի պատգամավորի պատասխանը` Ադրբեջանի սանկցիաներին

Ինձ համար միևնույն է. Հունաստանի խորհրդարանի պատգամավորի պատասխանը` Ադրբեջանի սանկցիաներին

ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ձեզ սև ցուցակում ընդգրկելուն, Հունաստանի Խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին պատասխանեց՝ «ինձ համար ամբողջությամբ միևնույնն է, թե ինչ են արել կամ մտածում Ադրբեջանում։ 21-րդ դարում որևէ մեկի նկատմամբ սանկցիա կիրառել այն պատճառով, որ որևէ տեղ է այցելել, ոտնահարում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը»։ Տիկին Կանելլին նշել է նաև, որ եկել է Եռաբլուր, որպեսզի այլևս երբեք նոր շիրիմներ չավելանան։ Հույն պատգամավորն իր վշտակցությունն է հայտնել հայ մայրերին»։