կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 16:10
Տարածաշրջան

Միևնույն է, դու բանակ չես գնալու. Թուրքիայի ՊՆ-ի լպիրշ պատասխանը` իրեն սուր հարց ուղղած Փայլանին

Միևնույն է, դու բանակ չես գնալու. Թուրքիայի ՊՆ-ի լպիրշ պատասխանը` իրեն սուր հարց ուղղած Փայլանին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդարանում պատասխանել է ընդդիմադիր պատգամավորների հարցերին։

Ըստ Demokrathaber-ի` ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ նախարարին սուր հարց է ուղղել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը, որից խորհրդարանում լարվածություն է առաջացել:

Ստորև ներկայացնում ենք Փայլանի և Աքարի երկխոսությունը, որին միջամտել են նաև Թուրքիայի ընդդիմադիր և իշխող կուսակցությունների այլ պատգամավորներ:

Կարո Փայլան - Արդյո՞ք Ռուսաստանը C-400-ների տեխնոլոգիաները տրամադրելու է Թուրքիային։

Հուլուսի Աքար - Այո՛, դա լինելու է, այդ ամենի մասին խոսվում է։

Փայլան - Ցայց ռուս-թուրքական պայմանագրում նման բան չի նշվել։

Աքար - Դուք սխալ գիտեք։

Փայլան - Մի՞թե նման կետ կա։

Աքար - Իհարկե, կա:

Փայլան - Իսկ ի՞նչ կասեք F-35  կործանիչների մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ` ԱՄՆ Կոնգրեսի որոշման մասին, համաձայն որի` եթե Թուրքիան չհրաժարվի C-400-ներից, ապա Վաշինգտոնը Անկարային չի մատակարարի F-35-ները։

Աքար -Նման որոշում չկա, աշխատանքները շարունակվում են։ F-35-ների նախագիծը շարունակվում է։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սուրեյա Սադի Բիլգիչը, միջամտելով Աքարի խոսքին, Փայլանին հորդորել է հանգիստ լինել և չմտահոգվել:

Դրանից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարը լպիրշ պատասխան է տվել Փայլանին` ասելով. «Ինչպես էլ որ լինի, միևնույն է, դու բանակ չես գնալու»։

«Ես գալիք սերունդների համար եմ ասում»,- ի պատասխան նշել է Փայլանը: