|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Չնայած առատ ձյանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղայգծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները. տեղեկացնում է ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիները փակ են՝ ուղևորա- և բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվելու է երկաթուղով: Մասնավորապես` էլեկտրագնացքների լրացուցիչ չվերթեր են ստեղծվել, բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում են ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը, այնպես էլ` ներհանրապետական էլեկտրագնացքները: