|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիան պետք է դադարի աջակցել ահաբեկչությանը և միջամտել այլ երկրների ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոլդովայի ԱԳՆ ղեկավարի հետ մամուլի ասուլիսում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք չենք մեղադրում որևէ արտաքին ուժի այն բանում, որ հենց նա է հրահրել այդ լարվածությունը (ԼՂ-ում): Չենք մեղադրում նաև Անկարային»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Չեմ կարող դատել՝ ինչ դեր է խաղացել կամ չի խաղացել Անկարան կամ շարունակում է խաղալ ԼՂ հարցում, սակայն բոլորի համար, այդ թվում` Թուրքիայի և թուրք ժողովրդի, ճիշտ կլինի, որ Անկարան ներկայումս կենտրոնանա ահաբեկչությանը չաջակցելու վրա»,- ասել է նա: