Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ մարտի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կնոջ դի կա` կախված։
«Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ խաղողի թարմայից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 79-ամյա Հասմիկ Դ.-ի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև նամակ, որտեղ Հասմիկ Դ.-ն գրել է. «Խնդրում եմ, ինձ ներեք իմ արարքի համար, էլ չեմ կարող դիմանալ, քանի որ ամուսինս ամիսներ առաջ է մահացել»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել են տղան ու աղջիկը և այդ մասին ահազանգել իրավապահներին»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: