|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մարտի 25-ին կայացրած որոշմամբ Թուրքիայի կառավարությունը պետականացրել է հայկական Տիգրանակերտ քաղաքի Սուր թաղամասում գտնվող 6300 կառույց և տարածք, որոնց թվում է նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին:
Ըստ «Ակօս»-ի՝ պետականացված կալվածքների թվում են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիներ:
Սուրբ Կիրակոս եկեղեցին տարիներ շարունակ թողնված է եղել բախտի քմահաճույքին: Այն վերջին տարիներին մեծ ջանքերի շնորհիվ վերանորոգվել և վերաբացվել էր:
«Ակօս»-ի թղթակիցը կապ է հաստատել Տիգրանակերտի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գրասենյակի նախագահ Նեւին Սոյլուքայանի հետ, ով հայտնել է, որ Սուր շրջանում գտնվող բոլոր եկեղեցիներին և հիմնադրամներին պատկանող տարածքների պետականացման որոշումն արդեն կայացված է: Այդ կալվածքների ցանկում են քաղաքապետարանին պատկանող ունեցվածքներ, որոնց համար քաղաքապետարանը որոշել է դատի տալ կառավարությանը:
Սոյլուքայան նաև հայտնել է, որ անհրաժեշտ է, որ սեփականատերերը նույնպես դատական գործընթաց սկսեն: