կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-20 22:58
Քաղաքական

«Ազովստալի» տարածքն ամբողջությամբ ազատագրվել է

«Ազովստալի» տարածքն ամբողջությամբ ազատագրվել է

«Ազովստալի» տարածքն ամբողջությամբ ազատագրվել է, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է գործողության ավարտի եւ ուկրաինացի գրոհայիններից Մարիուպոլի լիակատար ազատագրման մասին: Կոմբինատի ստորգետնյա շինություններն անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Նախարարությունում նշել են, որ մայիսի 16-ից գործողության ընթացքում վայր են դրել զենքը եւ գերեվարվել են «Ազովի» 2 439 նեոնացիստներ եւ գործարանի տարածքում արգելափակված ուկրաինական զորքերի զինծառայողներ:

Այսօր գերի է հանձնվել 531 գրոհայինից բաղկացած վերջին խումբը։

Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ «Ազովի» հրամանատարին անվտանգության նկատառումներից ելնելով եւ տեղի բնակիչների հաշվեհարդարից խուսափելու համար՝ բազմաթիվ վայրագությունների համար, կոմբինատի տարածքից դուրս են բերել հատուկ զրահամեքենայով: