կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 13:23
Հասարակություն

Անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներին պահելու օրենսդրական բացեր ունենք. նախարար

Անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներին պահելու օրենսդրական բացեր ունենք. նախարար

«Անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներին պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ այսօրվա լսումների կազմակերպման պատճառներից մեկն էլ Գյումրիում վերջերս կենդանիների հետ տեղի ունեցած դեպքն էր:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացման խոսքում ընդգծեց, որ այս բնագավառում օրենսդրական բացեր կան, և այս լսումների կազմակերպման նպատակն էլ առկա խնդիրների վեր հանումն է և ողջամիտ լուծումների գնալը:

«Մենք հասկացանք, որ օրենսդրական բացեր ունենք, և որոշեցինք քննարկումներ կազմակերպել, որպեսզի կարողանանք բացը լրացնել: Ստեղծվել է առանձին աշխատանքային խումբ` բնապահպանութան նախարարության հրամանով»,- ասաց նախարարը և խոսքը փոխանցեց բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին, ով ներկայացրեց նախատեսվող փոփոխություննրի փաթեթը:

«Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները հիմնական հովանոց կապահովեն խնդիրների լուծման ու կարգավորման համար»,- ասաց նա և նշեց օրենքի այն ձևակերպումները, որոնք նախատեսված է փոփոխել:

«Կա նոր գաղափար. մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր` վայրի կենդանի տիրապետող՝ կիսաազատ կամ ազատ պայմաններում, պատասխանատվություն կրի այդ կենդանու համար և համապատասխան վճարներ կատարի` տարեկան կտրվածով, որոնցով կգոյանա համապատասխան դրամագլուխ: Այդ դրամագլուխը ռիսկային դեպքերում և ֆորսմաժորային իրավիճակներում խնդիրներին արագ լուծումների հնարավորություն կտա»,- ասաց նա:

Փոխնախարաը նշեց, որ առաջարկվելու են նաև, որ օրենքի գործելուն պես հայտարարվի խստացված ռեժիմ և տրվի որոշակի ժամանակահատված` նման իրավիճակում հայտնված կենդանիներին գրանցելու և համարակալելու համար: