|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել ինտերնետի ազատության վերաբերյալ:
Ըստ T24-ի՝ զեկույցից հայտնի է դարձել, որ Թուրքիան ինտերնետի ազատության առումով հետըընթաց է ապրում:
Ինտերնետի ազատության վիճակը գնահատվել է 100 բալանոց սանդղակով, համաձայն որի, Թուրքիան ստացել է 61 միավոր:
Նախորդ տարվա զեկույցի համեմատ Թուրքիան 3 միավոր է կորցրել: Այն 2015 թվականին եղել է «մասամբ ազատ» ինտերնետ ունեցող երկրների շարքում, իսկ 2016. արդեն ներառվել է «անազատ» երկրների խմբում:
«Անազատ» ինտերնետ ունեցող երկրների ցանկում են նաև Եգիպտոսը, Գամբիան, Մյանմարը, Իրանը, Չինաստանը: