Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անբուժելի հիվանդությունների դեմ պայքարելու միջոցներ որոնելիս բրիտանացի գիտնականները վերջին 3 տարիների ընթացքում գաղտնի հետազոտություններ են իրականացրել. 155 սաղմ են աճեցրել, որոնք խառը` մարդկանց ու կենդանիների գենետիկ նյութից են:
Փորձերի մասին տեղեկատվությունը հայտնի է դարձել Լորդերի պալատի անդամ լորդ Էլթոնի հարցման արդյունքում. տեղեկացնում է The Daily Mail-ը: Պարզվել է, որ մարդկանց բեղմնավորման եւ սաղմնաբանության մասին` 2008-ին ընդունված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 լաբորատորիաների տրվել են նման հետազոտություններ իրականացնելու հավաստագրեր: Տեղեկացվում է, որ ներկայումս հիբրիդների ստեղծումը դադարեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, սակայն գիտնականները հույս ունեն, որ փորձերը կշարունակվեն:
Լորդ Էլթոնն այդ գիտափորձերի ընդդիմախոսներից է եւ պահանջում է դադարեցնել դրանք «սկզբունային նկատառումներով». գիտնականների` անբուժելի հիվանդությունների համար դեղամիջոցներ ստանալու «բարձր նպատակը» նա համարում է «զգացմունքային շանտաժ»:
Նրան աջակցում են նաեւ Comment on Reproductive Ethics խմբի ակտիվիստները, որոնք դժգոհ են հիբրիդների ստացման գաղտնիությունից. «Եթե նրանք հպարտանում են նրանով, թե ինչ են անում, ապա ինչո՞ւ պատգամավորական հարցումից հետո է միայն ամեն ինչ պարզվում»: