Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Երևան ժամանեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նա պատրաստվելու է Հայաստան-Բելառուս հանդիպմանը, որը լինելու է մեր հավաքականի սիրված դարպասապահի հրաժեշտի խաղը:
«Ինձ համար հավաքականն այնքան հարազատ է, ինչպես մոր համար իր երեխան»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց Բերեզովսկին:
«Արդյոք տեսնու՞մ է իրեն փոխարինողի» հարցին, դարպասապահը պատասխանեց. «Մեր տղերքը լավ տղերք են, ինձ փոխարինողներ կլինեն: Կուզենայի իմ փորձը փոխանցել ապագա դարպասապահներին, բայց չգիտեմ` դեռ ոնց»:
Բերեզովսկին ֆուտբոլային կարիերայի դրվագներից առանձնացրեց Հայաստան-Սլովակիա խաղը, երբ մեր հավաքականը 0:4 հաշվով հաղթեց սլովակներին:
Հարցին, թե ապագայում իրեն տեսնո՞ւմ է որպես հավաքականի մարզիչ, նա պատասպանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Ճիշտն ասած` ես հիմա պոտենցիալ փորձառու մարզիչ չեմ, նոր եմ սկսել զբաղվել այդ գործով»:
Անդրադառնալով Բելառուսի հավաքականի հետ սպասվելիք խաղին` Բերեզովսկին նշեց, որ դեռ չգիտի` երկու խաղակեսերին կկարողանա՞ դաշտում խաղալ, թե՞ ոչ, քանի որ այնքան էլ պատրաստ չէ:
Խոսելով ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին՝ Բերեզովսկին նշեց. «Ինձ համար շատ դժվար է, ես միշտ Հայաստան եմ եկել` որպես սպորտսմեն, իսկ այսօր եկել եմ, որ ցտեսություն ասեմ ու շնորհակալություն հայտնեմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին»:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: