Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Արաբկիրում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում արտահայտած տեսակետներին:
«Ընտրությունները չեն հետաքրքրում շատերին, եւ դա շատ լավ է։ Ընտրությունները ո'չ թամաշա են, ո'չ ներկայացում կամ կինոֆիլմ են, որ հետաքրքիր լինեն։ Ովքեր ուզում են` հետաքրքիր լինեն, թող գան մասնակցեն։ Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն մասնակցում` տարբեր պատճառներից ելնելով։ Դրա մեղավորը ո՞վ է, մե՞նք ենք։ Փակե՞լ ենք դեմները, տարել ենք բա՞նտ ենք նստեցրել, տնային կալա՞նք ենք տվել, վախեցրե՞լ ենք։ Վախեցո՞ղ են այդ թեկնածուները։ Բա եթե վախենում են, ո՞նց են ուզում հանրապետության նախագահ դառնալ»,- հայտարարել է Սարգսյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե եթե Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար, գործող նախագահը պատասխանել է, թե ոմանք ուզում են «արտագաղթով մեզ վախեցնեն»:
«Այս երկիրը երբեք չի կործանվելու։ Ուղղակի այս երկիրը պետք է սիրել, այս ժողովրդին պետք է սիրել։ Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի, դու չես կարող լուրջ մարդ լինել։ Եթե դու նեղանում ես, որ պրոցեսների վրա այլեւս ազդեցություն չունես, անցել է ժամանակդ՝ ցտեսություն»,- ասել է Սերժ Սարգսյանը։